Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ-ի պետքարտուղարության դիրքորոշումը Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հրաժարականին

ԱՄՆ-ի պետքարտուղարության դիրքորոշումը Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հրաժարականին
10.07.2018 | 13:41

ԱՄՆ պետքարտուղարությունը մտադիր է հետագայում շարունակել սերտ համագործակցությունը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հետ: Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը՝ ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հրաժարականի ֆոնին:


Հուլիսի 9-ին Բորիս Ջոնսոնը հայտարարել էր ԱԳ նախարարի պաշտոնից հեռանալու մասին` նա համամիտ չէ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցում կառավարության դիրքորոշման հետ: «Մենք բարձր ենք գնահատում ԱԳ նախարարի նվիրված ծառայությունը և անփոփոխ հավատարմությունն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև հատուկ հարաբերություններին: Մենք այսուհետ ևս սերտորեն կհամագործակցենք Միացյալ Թագավորության հետ մեր երկրների համար ընդհանուր առաջնահերթ հարցերի լայն շրջանակի շուրջ»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 1368

Մեկնաբանություններ