Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հերմինե Նաղդալյան. Բեռլին, ԵԱՀԿ ԽՎ, օր երրորդ

Հերմինե Նաղդալյան. Բեռլին, ԵԱՀԿ ԽՎ, օր երրորդ
10.07.2018 | 13:51

Բեռլինում աշխատանքներն է շարունակում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը: ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նադղալյանը տեղեկացրեց.


-Քաղաքական և անվտանգության հարցերի կոմիտեն այսօր առավոտյան ձեռնամուխ եղավ հիմնական զեկույցի վերաբերյալ լրացումների և փոփոխությունների քննարկմանը և քվեարկությանը: Զեկույցի առաջին իսկ կետում զեկուցող բուլղարացի պատգամավոր Քրիստիան Վիգենինը մեկ առ մեկ թվարկել էր Հելսինկյան ամփոփիչ ակտի հայտնի 10 սկզբունքները, որոնք անքակտելի են, ամբողջական և իրավահավասար, և որոնցից մեկը, ինչպես հայտնի է, հռչակում է
իրավահավասարությունը և ժողովուրդների իրավունքը որոշել իրենց ճակատագիրը: Կարծում ենք, որ դա իսկապես կարևոր մոտեցում էր, մանավանդ վերջին տարիներին աշխարհում շատացել են այդ սկզբունքներից նահանջողները, ամենօրյա են դարձել կոչերը, որ հիշենք կզբունքները, իրագործենք կամ վերադառնանք Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքներին և արժեքներին` վերահաստատելով Եվրոպական անվտանգության կառուցակարգերը:


Բայց նման առաջարկը հենց հակառակ գաղափարախոսությունն է ներկայացնում, անտեսելով կամ ընտրանքային մոտեցում ցույց տալով հայտնի սկզբունքներին , հատկապես, որ կան ուժեր և երկրներ, որ առանձին սկզբունքներ համարում են «դժվար» կամ ոչ շահեկան: ՈՒստի մեր պատվիրակությունը համապատասխան աշխատանք տարավ և հիմնավորեց, որ ճիշտ է տեքստի մեջ պահել և «մեկ առ մեկ» թվարկելով, շեշտադրում կատարել այդ սկզբունքների վրա, այդպիսով դրանք ևս մեկ անգամ հանրահռչակելով: Կարեն Բեքարյանի փաստարկները պատվիրակները համոզիչ համարեցին և հաստատեցին իրենց քվեարկությամբ: Այդ փաստաթղթում մենք ևս մեկ կարևոր լրացում ներկայացրինք և կոմիտեի անդամների աջակցությունը ստացանք: Այս առաջարկով մենք հիշեցնում էինք 2016-ի Վիեննայի, ապա Ժնևի կոնֆերանսի որոշումները, որոնք նաև հաստատված էին և ՄԽ համանախագահների կողմից և առաջարկում էինք լրացուցիչ միջոցներ ձեռռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Այդ մասին հղում արել էր նաև հեղինակ Քրիստիան Վիգենինը: Թեև հնչեցին նաև հակառակ փաստարկներ, որ բարձրաձայնեց ադրբեջանական պատվիրակության անդամ, ԵԱՀԿ փոխնախագահ Ազայ Գուլիևը, բայց կոմիտեն քվեարկեց մեր առաջարկի օգտին: Ընդհանուր առմամբ բանաձևին ներկայացված էր 25 լրացում և
փոփոխություն, մեկ առ մեկ քննարկելուց հետք կոմիտեն ընդունեց այդ բանաձևը:


Շարունակվում է աշխատանքը մյուս կոմիտեներում: 3-րդ՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության հնաձնաժողովում ընդունվեց ուկրաինական պատվիրակության ղեկավար Ա. Գերասիմովի ներկայացրած բանաձևը Ղրիմի և Սևաստոպոլի մասին, որից հետո կոմիտեն ձեռնամուխ եղավ հիմնական զեկուցող կիպրացի պատվիրակ Կիյակիոս
Հաջիյանիի զեկույցի քննարկմանը: Զեկույցը բազմակողմանի անդրադարձ է կատարում ԵԱՀԿ տարածաշրջանի ակտուալ խնդիրներին: Զեկույցի 1-ին գլուխը նվիրված էր հակամարտության գոտիներում մարդու իրավունքներին՝ Սիրիա, ՈՒկրաինա, Հարավային Կովկաս, Բալկաններ: Մյուս գլուխը՝ մարդու իրավունքները հատուկ դրության պայմաններում, փախստականների և միգրանտների, երեխանների և երիտասարդների իրավունքները, թրաֆիքինգը, կիբերպատերազմը, պրոպագանդան և ֆեյք-լուրերը, որպես վտանգ, սպառնացող ժողովրդավարությանը: Մեր պատվիրակները՝ Լենա Նազարյանը և Կարեն Բեքարյանը մասնակցեցին այդ կոմիտեի աշխատանքներին, ինչպես հիմնական զեկույցի քննարկման ընթացքում, այնպես էլ կոմիտեում անցնող 5 լրացուցիչ
զեկույցների քննարկման ժամանակ: Այստեղ ևս ադրբեջանցի պատվիրակները շարունակում էին իրենց մշտական պահվածքը՝ հնարավորինս սևը սպիտակ ներկայացնելով թյուրիմացության մեջ գցելով ներկաներին:

Կոմիտեի նիստում ելույթ ունեցավ պատվիրակության նորանշակ անդամ Լենա Նազարյանը և ներկայացրեց մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները, որով Հայաստանը ևս մեկ քայլ արեց դեպի առավել ժողովրդավար ընթացք ու նաև բավական բարձրացրեց նշաձողը ողջ տարածաշրջանի համար: Լենա Նազարյանը անդրադարձավ երիտասարդության իրավունքներին, ԼՂ բնակչության իրավունքներին, հակամարտության լուծման ուղիներին և այլն: Կարեն Բեքարյանը իր ելույթում կետ առ կետ պատասխանեց, կարելի է ասել` ջախջախեց ադրբեջանցիների ստահոդ հայտարարությունները, տարածվող ապատեղեկատվությունը, անդրադառնալով 2016 ապրիլյան պատերազմին և նրանց վայրագություններին, փախստականների վերադարձի ադրբեջանական թեմաներին, հատկապես եթե հաշվի առնենք, թե ինչ կարգի բարձր «Ժողովրդավարական» երկիր կարող են նրանք վերադառնալ «հարցի լուծման» ադրբեջանական տարբերակի դեպքում, և ավարտեց իր ելույթը, ընդգծելով, որ ընդհանրապես նոնսենս է լսել մարդու իրավունքների անունը կրող կոմիտեում մի երկրի ներկայացուցիչներին, որ շատ-շատ հեռու են այդ իրավունքներից: Ելույթից հետո դահլիճից ծափահարություններ հնչեցին:


Երկրորդ կոմիտեի նիստում քվեարկվեց զեկուցող Ս. Կացարավայի հիմնական զեկույցը ու թեև մենք որոշ առաջարկներ էինք կատարել լրացումների կարգով և նիստին մասնակցող պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը հիմնավոր ներկայացրեց առաջարկները, բայց անհրաժեշտ քանակից պակաս ձայներ հավաքելու պատճառով դրանք չանցան: Այնուհետ քննարկվեցին մի շարք լրացուցիչ զեկույցներ, որոնց շարքում մեզ համար առավել հետաքրքիր էր Ազայ Գուլիևի լրացուցիչ զեկույցը Մետաքսի ճանապարհի մասին, որի վերաբերյալ մենք առաջարկներ էինք պատրաստել, աջակիցներ գտել, ելույթներով հանդես եկանք մեր պատվիրակության անունից և այլ երկրների պատվիրակներ, այնուամենայնիվ ադրբեջանցի պատվիրակը 0 համագործակցության հակում ցուցաբերեց և որևէ առաջարկ ընդունելի չեղավ: Այսպիսին էր ԵԱՀԿ նստաշրջանի մեր աշխատանքների հերթական օրը: Վաղը նստաշրջանը շարունակելու է իր աշխատանքները:

Դիտվել է՝ 2435

Մեկնաբանություններ