USD481.17
EUR559.84
RUB7.73
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Իրանը կավելացնի նավթի արտահանումը

Իրանը կավելացնի նավթի արտահանումը
10.07.2018 | 22:39

Իրանը, ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների, առավելագույնի կհասցնի նավթի արտահանման ծավալները: Այդ մասին տեղեկացնում է Fars գործակալությունը՝ իր հերթին հղում անելով Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի հայտարարությանը:


«Թշնամին ցանկանում է ամբողջությամբ կանգնեցնել մեր ապրանքների` նավթի, պողպատի, պղնձի արտահանումը: Ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների, Իրանը նախատեսում է նավթի արտահանումն առավելագույնի հասցնել»,- ասել է Ջահանգիրին՝ հավելելով, որ «ներկայիս իրավիճակում նպատակահարմար է մեծացնել նաև պողպատի արտադրությունն ու արտահանումը»:


ԱՄՆ-ի արտատարածքային պատժամիջոցները մի քանի փուլով կսկսեն գործել արդեն ամռանը և անմիջականորեն կանդրադառնան Իրանում գործող օտարերկրյա ընկերությունների շահերին: Ավելի վաղ պետդեպարտամենտում պարզաբանել էին, որ սահմանափակումների առաջին մասը կվերականգնվի օգոստոսի 6-ին և կներառի Իրանի մեքենաշինության ոլորտը և ոսկու առևտուրը, մնացած պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 4-ին և կտարածվեն երկրի էներգետիկ ոլորտի վրա: Ընդ որում, Վաշինգտոնում բացահայտ կերպով հայտարարում են, որ մտադիր են «զրոյացնել» Թեհրանի՝ նավթի վաճառքից ստացվող եկամուտները։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ