Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վարչապետի այցը Բրյուսել լավ հնարավորություն է՝ խորամուխ լինելու եվրոպական լայն օրակարգի մեջ

Վարչապետի այցը Բրյուսել լավ հնարավորություն է՝ խորամուխ լինելու եվրոպական լայն օրակարգի մեջ
11.07.2018 | 13:34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն: Բրյուսելյան այցի ընթացքում նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում մասնակցելու է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության պետությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով` տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը: Հայաստանի վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ: Հուլիսի 11-13-ին Բրյուսել այցի ընթացքում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԵՄ կառույցների ղեկավարների` Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Կառավարության նիստից հետո ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ասել է, որ առաջիկա այցը ԵՄ մայրաքաղաք վարչապետի համար լավ հնարավորություն է՝ խորամուխ լինելու եվրոպական կողմի հետ լայն օրակարգի մեջ:

«Մենք Եվրամիության հետ բավական հստակ և հետաքրքիր օրակարգ ունենք, որը նպաստում է մեր ներքին գերակայություններին, նպատակներին: Սա շատ լավ առիթ է վարչապետի համար, որ ներգրավվի այդ գործընթացի մեջ, ծանոթանա իր գործընկերների հետ, բարձր մակարդակով հանդիպումներ ունենա»,- ասաց Մնացականյանը:

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ