Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունները

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունները
11.07.2018 | 13:36

«Թուրքիան մշտապես աջակցում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում, և առաջիկայում Բաքուն Թուրքիայից նոր սպառազինություն ձեռք կբերի»` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո: Նախագահական նստավայրում նա հիշեցրել է Հեյդար Ալիևի խոսքերը՝ «Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բնութագրվում են որպես մեկ ազգ, երկու պետություն»: «Քայլերը, որոնք մենք Ադրբեջանի հետ ձեռնարկում ենք էներգետիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտում, մեծ նշանակություն ունեն»,- Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է Էրդողանը՝ որպես հաջողված համատեղ նախագիծ մատնանշելով TANAP գազատարը: Դրա գործարկմամբ ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով հասնում է Թուրքիա, ապա՝ Հարավային Եվրոպա` նվազեցնելով ԵՄ էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:


«Այդ նախագիծը ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան է իրար կապում, այլև Ադրբեջանն ու Եվրոպան: Դա նաև ռազմավարական ներդրում է մեր եղբայրությունում: Աշնանը մենք կիրականացնենք նոր ներդրումային նախագծեր»,- Բաքվում հայտարարել է Ռեջեփ Էրդողանը: Նա շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ իր քաղաքական թիվ մեկ հակառակորդ, Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլա Գյուլենի հետևորդների դեմ պայքարելու համար: Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի պահանջով փակել են երկրում գործող տասնյակ ուսումնական հաստատություններ, որոնք ֆինանսավորվում էին Գյուլենի անվան հետ կապվող հիմնադրամներից: Գյուլենական կազմակերպությունները, այդ թվում՝ կրթական, մշակութային հաստատությունները, Անկարան ահաբեկչական կառույցներ է հռչակել:


«Թուրք-ադրբեջանական բարեկամությունն ու եղբայրությունն անխախտ է և հավերժ: Այս այցը մեր միասնության ևս մեկ դրսևորում է»,- ասել է Ալիևն ու ավանդույթի համաձայն պնդել՝ Ղարաբաղի հարցում Թուրքիան Ադրբեջանի կողքին է: «Հայաստանը պետք է իրականացնի ՄԱԿ-ի բանաձևերը, ազատագրի ադրբեջանական հողերը»,- վերջին 24 ժամերի ընթացքում արդեն երկրորդ անգամ հայտարարել է Իլհամ Ալիևը:

Դիտվել է՝ 1296

Մեկնաբանություններ