«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թրամփն իրեն համարել է ամենաժողովրդականություն վայելող հանրապետականը կուսակցության պատմության մեջ

Թրամփն իրեն համարել է ամենաժողովրդականություն վայելող հանրապետականը կուսակցության պատմության մեջ
11.07.2018 | 13:42

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն համարել է ամենաժողովրդականություն վայելող հանրապետական-քաղաքական գործիչը կուսակցության ամբողջ պատմության մեջ: Twitter-ի իր էջում նա գրել է. «Հասարակական կարծիքի նոր հարցումը ցույց է տալիս, որ Թրամփը (հարցմանը մասնակցողների) ավելի քան 90 տոկոսի պաշտպանությամբ ամենաժողովրդականություն վայելող հանրապետականն է կուսակցության պատմության մեջ: Հիանալի է»:


Թրամփն իր կողմնակիցներին շնորհակալություն է հայտնել՝ պարզաբանելով, որ նրանց աջակցության շնորհիվ երկիրն արագ զարգանում է: «Մյուս երկրները ցանկանում են խելազուրկ առևտրական համաձայնություններ սահմանել: Տնտեսությունը բուռն աճում է: Գերագույն դատարանի կազմի թեկնածուն գերազանց արձագանքներ է ստանում»,- թվարկել Է Թրամփը:

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ