Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թրամփ. Պուտինի հետ հանդիպումն ավելի հեշտ կարող է լինել, քան՝ Մեյի

Թրամփ. Պուտինի հետ հանդիպումն ավելի հեշտ կարող է լինել, քան՝ Մեյի
11.07.2018 | 14:05

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է ավելի հեշտ լինել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ բանակցություններից։

«Ճիշտն ասած, Պուտինի հետ կարող է ավելի հեշտ լինել։ ՈՒ՞մ մտքով կանցներ»,- ասել է նախագահը ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելուց առաջ։ Լրագրողի հարցին, թե Վլադիմիր Պուտինը բարեկամ, թե թշնամի է ընկալվում, Դոնալդ Թրամփը պատասխանել է. «Ես համոզված եմ, որ նա մրցակից է»։ Թրամփը հանդիպելու է Թերեզա Մեյի հետ հուլիսի 13-ին, Պուտինի հետ՝ հուլիսի 16-ին:

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ