«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԱՄՆ-ի նախագահը Բրյուսելում խստորեն քննադատել է Գերմանիային

ԱՄՆ-ի նախագահը Բրյուսելում խստորեն քննադատել է Գերմանիային
11.07.2018 | 21:23

Բրյուսելում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի սկզբին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է Գերմանիային, ասելով, թե Գերմանիան միլիարդավոր դոլարների արժողությամբ գազատարի գործարքներ է կատարում Ռուսաստանի հետ և ակնկալում, որ ԱՄՆ-ը պաշտպանի իրենց Ռուսաստանից:


Առավոտյան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ նախաճաշի ընթացքում Թրամփն ասել է. «Մենք պաշտպանում ենք Գերմանիային: Մենք պաշտպանում ենք Ֆրանսիային: Մենք պաշտպանում ենք բոլորին: Դա անարդար է ԱՄՆ-ի և ամերիկացի հարկատուների նկատմամբ»: Թրամփի խոսքով՝ Գերմանիան ամբողջովին վերահսկվում է Ռուսաստանի կողմից, քանի որ բնական գազի և «Հյուսիսային հոսք» գազատարի գործարքի պատճառով կախված է Մոսկվայից:


Այսօր Բրյուսելում մեկնարկում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի նախագահը դաշնակիցներից նորից կպահանջի ավելացնել ՆԱՏՕ-ին հատկացվող ռազմական ծախսերը:

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ