Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Շավարշ Քոչարյան. Մինսկի խմբի համանախագահությունը չունի պարտադրելու մանդատ

Շավարշ Քոչարյան. Մինսկի խմբի համանախագահությունը չունի պարտադրելու մանդատ
11.07.2018 | 21:25

Եթե բանակցային գործընթացում չկա առաջընթաց, մեղավորները ոչ թե համանախագահներն են, այլ Ադրբեջանը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Նա ընդգծեց, որ բանակցային գործընթացի առաջընթացի համար կողմերի միջև վստահություն է պետք. «Վստահության համար նվազագույն անհրաժեշտ հիմքը այն է, որ կողմերն առնվազն չկրակեն»,- նշեց նա։


Խոսելով Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հավանականության մասին՝ Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանը դիմադրում է Արցախի վերադարձին, ինչը փաստում է՝ Ադրբեջանը չի ցանկանում առաջընթաց բանակցային գործընթացում։


Քոչարյանը նաև ընդգծեց, որ Մինսկի խմբի համանախագահությունը չի կարող պարտադրել Ադրբեջանին չկրակել. «Մինսկի խմբի համանախագահությունը չունի պարտադրելու մանդատ, դա միշտ պետք է հիշեցնենք։ Առայսօր նրա մանդատն է` փորձել կողմերի դիրքորոշումները մերձեցնել և այնպես անել, որ համանախագահող երկրները չվերսկսեն ռազմական գործողությունները»,- նշեց Քոչարյանը։

Դիտվել է՝ 1185

Մեկնաբանություններ