USD488.68
EUR549.03
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Մերկելը պատասխանել է Թրամփի՝ «Գերմանիան Ռուսաստանի գերին է» արտահայտությանը

Մերկելը պատասխանել է Թրամփի՝ «Գերմանիան Ռուսաստանի գերին է» արտահայտությանը
11.07.2018 | 21:27

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Գերմանիան Ռուսաստանի գերին է ու ամբողջովին վերահսկվում է այդ երկրի կողմից: Մերկելն ընդգծել է, որ Գերմանիան ինքնիշխան պետություն է և Սպիտակ տան ղեկավարի քննադատությունը տեղին չէ:


«Այս առիթով կուզեի ասել, որ ես ինքս եմ հետևել՝ ինչպես է Գերմանիայի մի մասը վերահսկվել ԽՍՀՄ-ի կողմից: Ես այսօր շատ ուրախ եմ, որ միասնական ենք»,- ասել է Մերկելը: Կանցլերը նկատել է, որ Գերմանիան ինքնուրույն քաղաքականություն է վարում ու սեփական որոշումները կայացնում:


Բեռլինում շարունակվում է ԵԱՀԿ նստաշրջանը: ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը չորրորդ օրվա աշխատանքների մասին տեղեկացրեց.
-ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանի 4-րդ օրը սկսվեց կոմիտեների նիստերով, որտեղ քննարկվում էին լրացուցիչ բանաձևերը: Առավել ուշադրության արժանի և կարևորություն ունեցող բանաձև էր ներկայացրել ՌԴ պատվիրակ Վ. Ջաբարովը, բանաձև, որը վերաբերում էր ինտեգրացիոն գործընթացներին և համագործակցությանը եվրոպական տարածքում: Բանաձևի մեջ արտացոլված էր բոլորի համար ընդունելի մոտեցումը, որ արտահայտված է Մինիստրների խորհրդի Համբուրգյան որոշման մեջ, որ տնտեսական և էկոլոգիական չափումը պետք է հարթակ հանդիսանա համագործակցության համար: Այդ որոշումը ձևավորել է երկխոսության շրջանակները շահագրգիռ կողմերի միջև, ներառյալ ինտեգրացիոն գործընթացները: Այս բանաձևը շատ կարևոր էր նաև մեզ համար՝ սա բանաձև էր ընդդեմ բաժանարար գծերի, պատժամիջոցների ու շրջափակումների: Բանաձևի շուրջ լուրջ պայքար տեղի ունեցավ, որի արդյունքում հեղինակը ստիպված էր հանել կետերից մեկը, որը կապված էր տնտեսական սանկցիաների, շրջափակումների և այլ սահմանափակումների կիրառման անթույլատրության հետ: Դա բարի կամքի ցուցադրում էր պարոն Ջաբարովի կողմից, մենք կնախընտրեինք, որ այդ կետը մնար: Այնուամենայնիվ, բանաձևի քննարկման ընթացքում իմ ելույթում ոչ միայն բնութագրեցի փաստաթուղթը և մեր վերաբերմունքը, այլև հնչեցրի տեղեկատվություն, որ ՀՀ-ն անցյալ տարվա վերջում ստորագրել է համաձայնագիր ԵՄ-ի հետ, լինելով եվրասիական ինտեգրացիոն միավորման անդամ: Դրա համար պետք էր քաղաքական կամք ցուցադրել և լուրջ աշխատանք կատարել: Այժմ արդեն մի շարք եվրոպական երկրներ ռատիֆիկացրել են այս պայմանագիրը՝ մենք շնորհակալ ենք ու հուսով, որ գործընթացքը արագ առաջ կգնա: Եվ սա լավ օրինակ է նաև ինտեգրացիոն միավորումների համար, որից ելնելով մենք կարևորում և աջակցում ենք բանաձևը: Բավականին լուրջ բանավեճից հետո բանաձևը ընդունվեց: Այդ ընթացքում՝ առաջին կոմիտեում քննարկվում էին մի շարք բանաձևեր, որոնցից առավել կարևորում ենք ՙԵԱՀԿ արդյունավետ գործունեությանը նպատակաուղղված պատավորությունների հաստատումը՚ բանաձևը, որ ներկայացրել էր բելգիացի պատվիրակ տիկին Բելենսը: Այդ բանաձևի քննարկմանը ակտիվ մասնակցեց Կարեն Բեքարյանը և կարողացավ արգելակել ադրբեջանական մի քանի առաջարկները: ՈՒշադրության արժանի էր նաև գերմանացի պատվիրակ Դ. Բարնեթի բանաձևը, որը անցավ կոմիտեի մեծ աջակցությամբ:


Օրվա երկրորդ կեսին Վեհաժողովը անցավ փակման լիագումար նիստին, որտեղ քննարկվեց օրակարգի պարտադիր ավանդական հարցը գենդերային հարցերի գծով ԵԱՀԿհատուկ ներկայյծացուցիչ Հեյդի Ֆրայի զեկույցը գենդերային իրավիճակի մասին և լրացուցիչ բանաձևը ընտանեկան բռնության պայքարի մասին: Տիկին Ֆրայը ներկայացրեց ոլորտի իրավիճակը տարբեր երկրներում, ԵԱՀԿ տարածաշրջանում՝ գործող կարծրատիպերը, առանձնացրեց ամենակարևոր տարրը՝ բռնությունը ընտանիքում կանանց նկատմամբ և պայքարը դրա դեմ և բռնությունը աշխատանքի վայրում, կանանց մասնակցությունը հանրային կյանքին, որոշումների կայացման ոլորտներում կանանց ներգրավվածությունը, կանանց մասնակցությունը խաղաղության գործընթացներում: Ելույթ ունեցան մի քանի երկրների պատվիրակներ ներկայացնելով իրավիճակը իրենց երկրներում, այդ թվում նաև ես` ներկայացնելով Հայաստանում կատարվող վերջին քայլերը այդ ուղղությամբ: Խոսեցի Ընտրական օրենսգրքով սահմանված կանանց քվոտաների աճի, դատավորների շրջանում կանանց ներկայացվածությունը բարձրացնելու քայլերի, ՄԱԿ-ի 1325 բանաձևի իմպլեմենտացիայի, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման մասին կոնվենցիային միանալու, ընտանեկան բռնության դեմ պայքարի դեմ օրենքի ընդունման մասին և այլն:
Այնուհետև լիագումարը անցավ բաց բանավեճին, որը բավականին սուր էր՝ ի շարս այլ ելույյթների ադրբեջանցի պատվիրակ Ազայ Գուլիևը ելույթ ունեցավ ԼՂ թեմայով, որտեղ իմի բերեց ողջ նստաշրջանի ընթացքում իրենց դժգոհությունը առաջացրած բոլոր հարցերը, որոնց համարժեք պատասխանները տրվեցին իմ ելույթում, ինչպես նաև կշարունակվեն պատասխաններ հնչեցնել վաղը ելույթ ունեցող մեր գործնկերները: Վաղը լիագումար նիստը շարունակվելու է:

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao