«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ծանոթացել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման աշխատանքներին

Ծանոթացել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման աշխատանքներին
12.07.2018 | 17:33

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, ՊՈԱԿ-ի և Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները հուլիսի 11-ին այցելել են Լոռու մարզ՝ ծանոթանալու Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (կմ 0+000 - կմ 38+450 հատված) վերականգնման և բարելավման աշխատանքներին։

Շինարարների կողմից այս պահին հիմնականում կատարվում են հողային պաստառի հարթեցման և ճանապարհային ծածկի հիմքի ու պատվածքի տեղադրման, հենապատերի ամրացման աշխատանքներ, 2 թունելների ջրահեռացման համակարգի (դրենաժ) կառուցման, մուտքերի վերակառուցման աշխատանքներ։ Նախապատրաստվում է նաև 12-րդ կիլոմետրի փլվածքի հետևանքով քանդված հենապատի վերակառուցումը։


Այցելության ընթացքում շինարարները հավաստիացրին, որ շինարարական աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետներում և պահանջվող որակով։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից` ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ