«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Համաներում՝ հասարակությանը սիրաշահելու համար

Համաներում՝ հասարակությանը սիրաշահելու համար
13.07.2018 | 00:11

Ճանապարհային երթևեկության օրենքները խախտած ավելի քան 150 հազար քաղաքացի կարող է հանգիստ շունչ քաշել. Ազգային ժողովը հավանություն է տվել կառավարության ներկայացրած այն նախագծին, որով համաներում է կիրառվելու օրինազանց վարորդների նկատմամբ:


«Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագծին պատգամավորները կողմ են քվեարկել՝ պետական բյուջեն զրկելով 13,7 մլրդ դրամից:
Նկատենք, որ նախագծի համաձայն՝ մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտումներ թույլ տված վարորդները կազատվեն տուգանքը վճարելու պարտականությունից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ, օրինակ, վարորդն առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխված համարանիշով, ալկոհոլի ազդեցության տակ մեքենա է վարել և այլն:


Ինչ խոսք, շարքային քաղաքացիների համար, որոնք նշյալ հատվածում օրենք են խախտել, սա իսկական նվեր է, երևույթը, սակայն, որոշ պատգամավորների մտահոգվելու տեղիք է տվել: Որքա՞ն է արդար համաներում կիրառելը, երբ կարգապահ վարորդները նույն այդ խախտումների համար արդեն իսկ պատշաճ կերպով վճարել են՝ Ազգային ժողովում հարց բարձրացրին որոշ պատգամավորներ, հավելելով, թե անարդարացի է, երբ, օրինակ, 200 կմ/ժամ արագությամբ մեքենա վարողին ներում են, իսկ ԱՊՊԱ կտրոն չփակցնելու համար տուգանվածին՝ ոչ:


Տրամաբանությունը հուշում է, որ երևույթը, իրավամբ, անհամաչափ է, հատկապես այն դեպքում, երբ համաներման օրենքը հետադարձ ուժ չունի: Ստացվում է՝ խախտում թույլ տված ու դրա համար որոշակի գումար վճարած վարորդներն իզուր գումար են ծախսել ու հիմա էլ մտքի մեջ կռիվ են տալիս իրենք իրենց հետ՝ «բա որ իմանայինք համաներում է լինելու, մենք էլ չէինք վճարի»: Նույն տրամաբանությամբ առաջնորդվելով՝ չի բացառվում, որ վերջիններս ապագայում կատարած օրինազանցությունների համար չեն ցանկանա պատասխանատվություն կրել, մտածելով, թե, մեկ է, «սիրո ու հանդուրժողականության» ֆոնին ամեն ինչ ներվում է, անցնում գնում: Խախտումներից բխող հետևանքների մասին չեն մտածի նաև այն վարորդները, որոնք վայելում են համաներման քաղցր պտուղները՝ «մեկ անգամ ներվողն էլի կներվի» սկզբունքով:
Վիճակագրության համաձայն՝ համաներման իրավունքից օգտվածները հետագայում դառնում են օրենքին ոչ պատշաճ կերպով հետևող քաղաքացիներ, ինչը, կարծես, նոր կառավարիչները հաշվի չեն առել:


Վերջիններս ուշադրությունը կենտրոնացրել են հասարակությանը դուրեկան քայլեր անելու վրա՝ համաներում կիրառել, բանտարկյալներին ազատ արձակել, աղմկահարույց հայտարարություններ անել ու տեսանյութեր հրապարակել: Պարզից էլ պարզ է՝ նման քայլերով իշխանության եկածները փորձում են օրվա զարկերակի վրա պահել ձեռքը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ