USD485.09
EUR554.26
RUB7.37
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Այգեկ գյուղը քաղաքակրթությունից անդին

Այգեկ գյուղը  քաղաքակրթությունից անդին
13.07.2018 | 09:08

Արմավիրի մարզի Այգեկ գյուղը ոչ սահմանամերձ է, ոչ էլ ենթարկվել է հրոսակային ասպատակության։ Այնուամենայնիվ, Այգեկը քաղաքակրթությունից օտարված է և ընկեցիկ երեխայի պես սպասում է մի կտոր հացի։ Անշուշտ, մի կտոր հացը պայմանական է ասված։ Այն ուղղակի բնութագրում է Այգեկի ներկա վիճակը, մեր այս հրապարակումն էլ բաց նամակ է և՛ Արմավիրի նորանշանակ մարզպետ տիար Գագիկ Միրիջանյանին, և՛ Այգեկի բազմավաստակ գյուղապետ Վարուժան Աբրահամյանին։


Որտե՞ղ է թաղված շան գլուխը։ Շան գլուխները երեքն են, և երեքն էլ այս ամռանը խիստ գարշահոտում են։ Այսպես, արդեն մեկ շաբաթ է, ինչ գյուղը զրկված է խմելու ջրից։ Արդեն մեկ շաբաթ է, որ Հայաստանի ջրերի կապալառու «Վեոլիա Ջուր» ընկերությունը այգեկցիների ահազանգերն անտեսում է` խնդիրը մտցնելով փակուղի։ Նշենք, որ տարիներ շարունակ այս համայնքի ջրամատակարարումը հեռու է եղել բավարար լինելուց։

Այգեկում ահուսարսափով են սպասում քամիներին։ Թվում է` Արարատյան տոթակեզ դաշտում սփռված գյուղի բնակիչների համար քամին և զեփյուռը կենարար նշանակություն ունեն։
Կունենային, եթե քամու ժամանակ գյուղի էլեկտրամատակարարումը չդադարեր։ Դադարում է, և այգեկցիները մոմի լույսի տակ են անցկացնում օրվա մութ ժամերը։ Այսինքն, Այգեկը միակ գյուղն է Հայաստանում, որտեղ մոմը և ճրագը պատվավոր տեղ ունեն յուրաքանչյուր ընտանիքում։ Պարզ է, որ այստեղ լրջագույն անելիքներ ունի ՀԷՑ-ը։ Կկարգավորի, թե ոչ, ցույց կտա ժամանակը։

Վերոնշյալ հակաքաղաքակրթական երևույթները համալրվում են տրանսպորտային խնդրով։ Համայնքը մայրաքաղաքին կապում է թիվ 205 միկրոավտոբուսը, որը գյուղ է մտնում գրեթե միշտ գերբեռնված, հաճախ է ուշանում և այգեկցիներին դրդում դիմել տաքսի ծառայությունների օգնությանը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao