Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ինչու՞ չանենք նույնը նրանց դաշտում»

«Ինչու՞ չանենք նույնը նրանց դաշտում»
13.07.2018 | 09:45

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանի «Բանանցը» մրցել է բոսնիական «Սարաևո» ակումբի հետ ու զիջել 1:2 հաշվով: Հայկական ակումբի ղեկավար Արամ Ոսկանյանը թիմի պարտությունը բացատրել է իր իմացած մեր ազգային մենթալիտետով՝ հավատի պակասով: Դե ինչ, նոր տերմինաբանություն է մտնում հայկական ֆուտբոլ, ինչն ինքնին էլի բան է տարիներ շարունակ թույլ ֆուտբոլ խաղացող մեր ակումբների ֆոնին: Խաղին տված որակման մեջ Արամ Ոսկանյանի ասածներում մի բան է հուսադրող, որը չենք կարող չմեջբերել բառացիորեն. «Երկու գոլ բաց թողեցինք, այնուհետև հասկացանք, որ կարող ենք խաղալ»:


Եվ այնուամենայնիվ, քանի որ Արամ Ոսկանյանի ասածներում կա մեծ տրամաբանություն, բաց չթողնենք նրան ևս մեկ անգամ լսելու առիթը. «Հանդերձարանում տղաները հիասթափված էին, սակայն սրա համար է այդ դիմակայությունը երկու խաղով: Եթե նրանք այստեղ կարողացան երկու գոլ խփել, ինչու՞ չանենք նույնը նրանց դաշտում»:
Եվ իսկապես էլ՝ ինչու՞ չանել:
ՈՒրեմն՝ օն անդր, ինչպես Ավարայրի ճակատամարտում հայոց զորախմբին քաջալերեց Վարդան Մամիկոնյանն ու նետվեց մարտադաշտ:


Խաղից հետո ասուլիս է տվել նաև «Սարաևոյի» գլխավոր մարզիչ Հուսրեֆ Մուսեմիչն ու անկեղծացել, որ ինքը 57 տարեկան է, բայց նման եղանակային պայմաններում ֆուտբոլ չի խաղացել: «Բանանցի» հետ խաղում սա է եղել նրա ստացած ամենամեծ տպավորությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ