Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Շաշիստների յոթ հարվածի դիմաց առյուծների մեկ հարված»

«Շաշիստների յոթ հարվածի դիմաց  առյուծների մեկ հարված»
13.07.2018 | 09:47

«Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Խորվաթիա-Անգլիա դիմակայությանը. «Ընդմիջմանը ես ասացի, որ այդ խաղում դեռ լինելու են խփած գոլեր: Ես չսխալվեցի: Եթե անգլիացիներին հաջողվեր մրցակցի դարպասը գրավել, ապա ինտրիգն ամբողջությամբ մեռնում էր: Սակայն վերջնահաշվում դա արեցին խորվաթները: Երբ Զլատկո Դալիչի սաները հավասարեցրին հաշիվը, հոգեբանական առավելությունն արդեն նրանց կողմն էր: Դա նման էր հսկայական ներդրման: Նրանք արժանի էին հաղթանակի: Այդ մասին ավելի քան խոսուն վկայում է և վիճակագրությունը` շաշիստների յոթ հարվածի դիմաց առյուծների մեկ հարված»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ