USD481.17
EUR559.84
RUB7.73
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Թրամփին ու Պուտինին մերձեցնում է միջազգային հարաբերություններին այլընտրանքային վերաբերմունքը

Թրամփին ու Պուտինին մերձեցնում է միջազգային հարաբերություններին այլընտրանքային վերաբերմունքը
13.07.2018 | 10:15

ԱՄՆ ու ՌԴ նախագահները, որ պիտի հանդիպեն հուլիսի 16-ին Հելսինկիում, բացահայտում են դիվանագիտական աշխարհում ուժերի հարաբերակցության ներուժը, որտեղ ոչ կանոններ կան, ոչ նորմեր` գրում է պատմաբան Մայա Կանդելը Le Monde-ում: Խոսքը հանդիպումը քննադատելու մասին չէ, մենք մի կողմից չենք կարող չընդունել մուլտիլատերալիզմի դեմ Թրամփի ելույթները և դիվանագիտությունն իբրև ԱՄՆ արտաքին քաղաքականության գործիք, մյուս կողմից` մերժել հանդիպումը, որ երկխոսության լավագույն սիմվոլ է: Բոլոր դեպքերում պետք է հաշտվել, որ հանդիպումն անհրաժեշտ է Թրամփին` դա նրա սիրած զբաղմունքն է արտաքին քաղաքականության մեջ, մշտական ռեալիթի շոուի հիանալի միջազգային շարունակություն, որին վերածվել է նրա նախագահությունը: Պուտինի բևեռային աստղը արտաքին քաղաքականության մեջ մեկ հենարան ունի` նորից դառնալ ԱՄՆ-ին հավասար և նրան այս հանդիպումը չի կարող չհիացնել` նա ի՞նչ է կորցնում, իսկ գտնել կարող է` համաձայնություն Սիրիայի հարցում, ավելի լայն առումով` Մերձավոր Արևելքում, որտեղ Թրամփը պատրաստ է իր բաժնի մի մասը նրան տալ` եվրոպացիների պաշտպանությունից ԱՄՆ-ի մեկուսացման նոր նշան, Ղրիմի անեքսիայի օրինականության ճանաչումը Վաշինգտոնի կողմից, որ պաշտոնապես ձևակերպում է եվրոպական սահմանների վերանայումը, որ այս պահին չափազանց վտանգավոր է:


Եվրոպացիները անհանգստանալու ռեալ պատճառներ ունեն: Առաջինը անվստահությունն է, որ հետևանք է ռուսական դոսիեով Վաշինգտոնի ներկա շիզոֆրենիայի` ամբողջ օրենսդիր իշխանությունն ու Կոնգրեսը 2017-ի հունվարից միջոցներ են ձեռնարկում, որ կոնկրետացնում է Մոսկվայի նկատմամբ ավելի ագրեսիվ քաղաքականությունը, որ նաև պաշտոնական ռազմավարական փաստաթղթերում է արձանագրվել, Թրամփը բազում գովաբանական հայտարարություններ ու թվիթներ է անում Պուտինի ու Ռուսաստանի հասցեին և հաստատում է նրա հետ համագործակցելու ցանկությունը, որ ՙմեր աշխարհն ավելի լավ ու հուսալի դառնա՚: Դեռ անհայտ են Թրամփին Պուտինի կապվածության պատճառները: Բայց դա կարևոր չէ: Կարևորը նրանց հայացքների նույնությունն է շատ կետերում` երկուսն էլ միջազգային հարաբերությունները տեսնում են ուժերի հարաբերակցության Հոբսի ընկալմամբ` չկան կանոններ ու նորմեր, և մերժում են մուլտիլատերալիզմն ու միջազգային կազմակերպությունները, որ այսօր ճգնաժամի մեջ են: Երկուսն էլ անդուլ քննադատում են ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին` Արևմուտքի երկու հիմնարար կառույցներին այն իմաստով, որ գործում են Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո: Վտանգը հենց Թրամփի ու Պուտինի տեսակետների համընկնումի մեջ է և միջազգային հարաբերությունների այլընտրանքային ընկալումի, որ ժամանակակից պոպուլիզմն առաջ է մղում և որը բնորոշվում է ինքնիշխանության կպչուն գաղափարով և միգրացիայի ու առևտրի առաջ սահմանները փակելով:

Թրամփ-Պուտին հանդիպումը նոր, բայց ի՞նչ իմաստ կտա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Թրամփի ու Պուտինի սիրալիր հանդիպման պատկերացումը հակադրվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ ԱՄՆ-ի մեղադրանքներն ու եվրոպացիների տարաձայնություններն էին, որը ի ցույց է դնում ինտերնացիոնալիստների ու նացիոնալիստների խզումը մեր բոլոր հասարակություններում: Պուտինը մի կողմ է նետում ձևավորված միջազգային աշխարհակարգն իբրև ԱՄՆ հեգեմոնիայի սիմվոլ: Թրամփը կարծում է, որ այդ աշխարհակարգը ծառայում է մրցակիցներին, հակառակորդներին ու դաշնակիցներին, բայց ոչ ԱՄՆ-ին:
Le Monde


Հ.Գ. Բրյուսելում ընդամենը թեթև հրաձգություններ եղան Թրամփի ու Մերկելի, Թրամփի ու Մեյի միջև, բայց Դոնալդ Թրամփը չհայտարարեց, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից դուրս է գալիս, որ վատ երազի պես սպասում էին եվրոպացիները: Եվ դա ամենակարևորն է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի համար: Մնացածը հընթացս կհարթվի կամ կշրջանցվի: Բրյուսելը կարևորագույն դռներ բացեց ՀՀ վարչապետի առաջ ու հիմա նա լիովին հնարավորություն ունի համեմատել` եվրասիական ու եվրոպական տարածքները մենթալիտետի, գաղափարների, ծրագրերի ու գործողությունների առումով: Բրյուսելը Նիկոլ Փաշինյանին ավանսով քարտ բլանշ տվեց, որ մեծացնում է նրա պատասխանատվությունը` Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությունը հավասարակշռելու, շոուներից գործողությունների անցնելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ