Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չավուշօղլուի շրջադարձը

Չավուշօղլուի շրջադարձը
13.07.2018 | 10:17

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում մոտեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անձամբ շնորհավորել նրան վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Հուլիսի 12-ին Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով` երբ նստած էին պատվիրակությունների սրահում, Չավուշօղլուն սրընթաց անցել է իրենց կողքով, մի քանի րոպեից վերադառնալով՝ նախ մոտեցել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, ում ճանաչում է Եվրոպայի խորհրդում համատեղ աշխատանքից, ապա իրեն:

«Նա ծանոթացավ ինձ հետ և ասաց, որ իրենք հետևում էին հայաստանյան գործընթացներին և տեղյակ են, ապա շնորհավորեց վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այլ շփում չի եղել»,-հավելեց վարչապետը:

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ