Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եվրոպացիները պետք է կամ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնեն, կամ քաղաքականությունը էականորեն փոխեն

Եվրոպացիները պետք է կամ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնեն, կամ քաղաքականությունը էականորեն փոխեն
13.07.2018 | 10:18

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է միջազգային գործընկերների գնահատականի մասին Հայաստանում մայիսին տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների վերաբերյալ: Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Բրյուսել այցի արդյունքները ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջազգային գործընկերները, ընդհանուր առմամբ, հետևում են և տեղյակ են, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում: «Իմ բոլոր հանդիպումներում ասել եմ, որ ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեքային համակարգ, և հույս ունեմ, որ Եվրամիությունում հենց այդպես են ընկալում իրավիճակը:

Քանի որ ժողովրդավարությունը մեզ համար համոզմունք է և արժեքային համակարգ է, ես որևէ կասկած չունեմ, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները մինչև վերջ կտանենք և հաջողություն կարձանագրվի»,- ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ միջազգային գործընկերների աջակցությամբ Հայաստանը շատ ավելի արագ կարող է իրականացնել այդ բարեփոխումները, սակայն հայցորդի կամ խնդրատուի կարգավիճակում չենք լինելու: «Մենք, ըստ էության, մեր անելիքները գիտենք, և մեր գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները: Մեր հեղափոխությունից հետո Եվրամիությունից լսել ենք բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց քաղաքականության մեջ որևէ շոշափելի փոփոխություն չկա: Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ 4 ամիս առաջ, և կարծում ենք, որ պետք է կամ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնեն, կամ քաղաքականությունը էականորեն փոխեն»,- նշեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ