Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ալիևի հետ հանդիպման մասին խոսակցություն չկա

Ալիևի հետ հանդիպման մասին խոսակցություն չկա
13.07.2018 | 10:19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը շրջադարձային է: Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա, ըստ էության, առաջին շփումն է եղել:

«Որևէ պարագայում առաջին շփումներից մեծ արդյունքներ ակնկալել ճիշտ չի, դրանք արժեքավոր են այնքանով, որ տեղի է ունենում ծանոթություն: Նույնը կարող եմ ասել նաև իմ հանդիպումների մասին: Իհարկե, շատ լայն շրջանակ ստացվեց ծանոթությունների, և սա կարող ենք արձանագրել որպես այցի արդյունք: Որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, հրավերներ եղան, Հայաստան գալու պատրաստակամություններ արձանագրվեցին, մասնավորպես՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում: Այնպես որ՝ այցը կարելի է համարել ծանոթությունների, անձնական կապերի հաստատման այց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Լրագրողների հարցին, թե պատրաստվու՞մ է արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին այդ մասին խոսակցություն չկա:

Դիտվել է՝ 1187

Մեկնաբանություններ