Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՆԱՏՕ-ի հռչակագրում անդրադարձ կա Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին ու Մոլդովային

ՆԱՏՕ-ի հռչակագրում անդրադարձ կա Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին ու Մոլդովային
13.07.2018 | 10:23

ՆԱՏՕ-ի՝ Բրյուսելի գագաթնաժողովի հռչակագրում Հայաստանին և տարածաշրջանի երկրների մասին մեկ պարբերություն կա, որում ասված է․ «Մենք շարունակում ենք աջակցել մեր բոլոր գործընկերների իրավունքը՝ անկախ և ինքնուրույն որոշումներ կայացնելու արտաքին և անվտանգության քաղաքականության հարցում՝ ազատ մնալով արտաքին ճնշումներից և հարկադրանքից։ Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը։ Այս համատեքստում, մենք շարունակում ենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և չափանիշներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Հելսինկիի եզրափակիչ ակտին համապատասխան»:

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ