ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ԵԱՀԿ ԽՎ` նստաշրջանի վերջին նիստը

ԵԱՀԿ ԽՎ` նստաշրջանի վերջին նիստը
13.07.2018 | 10:34

Բեռլինում աշխատանքներն է ավարտում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը: Աշխատանքային վերջին օրվա իրադարձությունների մասին ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը պատմեց.


-ԵԱՀԿ տարեկան ամփոփիչ նստաշրջանի վերջին նիստը բաց բանավեճի շարունակությունն էր, որի ամանակ մոտ 5 տասնյակ պատվիրակներ ելույթներ ունեցան, այդ թվում ելույթով հանդես եկավ մեր պատվիրակության անդամ Լենա Նազարյանը: Նա ևս մեկ անգամ անրադարձավ Հայաստանյան իրադարձություններին, նշելով որ Հայաստանը իրեն դիրքավորեց որպես ժողովրդավարական պետություն և հասարակություն, որտեղ ժողովրդավարությունը լուրջ դիրքերի վրա է, և էական առաջադիմություն է կատարել միաժամանակ շատ բարձր սահմանելով նշաձողը տարածաշրջանի համար:


Տիգրան ՈՒրիխանյանի ելույթը լուրջ պատասխան էր ադրբեջանական պատվիրակի նախօրեին հնչեցրած հերյուրանքներին հայկական կողմերի նկատմամբ: ՈՒրիխանյանն ասաց, որ Ադրբեջանը անցել է սպառազինման բոլոր հնարավոր և անհնարին սահմանները, և այդ զենքը հարձակողական է ու մեկ նշանակություն ունի` կրակել հայերի վրա: Անվտանգության հարցերով կազմակերպության լիագումար նիստում դա հնչեց որպես ահազանգ: Տիգրան ՈՒրիխանյանին պատասխանած ադրբեջանցի պատվիրակի ելույթի էմոցիոնալ մասը եթե հանենք, ընդամենը հաստատեց ՈՒրիխանյանի գլխավոր թեզը սպառազինման մասին, նա չմտածեց անգամ հերքել, ընդամենը փորձում էր բացատրել իրավիճակը հայերից բխող վտանգով: Բաց բանավեճում ազերի պատվիրակները ընկան իրենց փորած փոսը: Ազայ Գուլիևի նախաձեռնած հարցը՝ «դիվանագիտական խորամանկ» քայլը Մինսկի կոնֆերանսի մասին ավարտվեց իր կոչով՝ վերադարձնել հայերին բանակցային սեղանի շուրջ, որին պատասխան եղավ՝ կարիքը չկա, մենք չենք էլ հեռացել բանակցային սեղանից, այդ դուք էիք տենչում ՄԽ-ի գործընթացից դուրս գալ և այլ շրջանակ մտցնել: Նրանք սպառազինման մեղադրանքը կուլ տվեցին ընդունեցին: Բաց բանավեճը ադրբեջանցիները պարտվեցին ոչ միայն մեզ հետ բանավեճի իմաստով, այլև ընդհանուր Ադրբեջանի հասցեին հնչած եվրոպացիների բազում քննադատությունների՝ ընտրությունները, մարդու իրավունքները, կոռուպցիան, այդ թվում միջազգային կառույցներում:


Փաստաթղթի՝ Բեռլինյան դեկլարացիայի իմաստով ևս կարելի է դա պարտություն համարել, թեև իրենք շատ թմբկահարեցին իրենց անցկացրած «Մետաքսի ճանապարհի» բանաձևը, բայց լրջագույն փաստաթղթում՝ կարելի է ասել N 1 փաստաթղթում-քաղաքական և անվտանգության հարցերի կոմիտեի բանաձևում իրենց կամքին հակառակ, շատ լուրջ պայքարի և դիմադրության արդյունքում մենք կարողացանք անցկացնել ծանրակշիռ կետ՝ Հելսինկիի Ամփոփիչ ակտի սկզբունքների՝ իրավահավասարությունը և ամբողջականությունը վերահաստատող և այդ սկզբունքները մեկ առ մեկ թվարկող: Դա վիժեցնելու համար գրավոր և բանավոր բոլոր միջոցները ձեռնարկել էին, բայց ձախողվեցին: ԼՂ-ի հակամարտությանը վերաբերող կետի մասով ազերիների պարտությունը առավել դառն էր, մեզ հաջողվեց ՄԽ-ի բառապաշարով շարադրված այդ կետում նաև ավելացնել պահանջ, կոչ կողմերին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել շփման գծում լարվածությունը նվազեցնելու և կետի ընդհանուր պահանջն է անվերապահորեն վերսկսել բանակցությունները հակամարտության կայուն կարգավորման հասնելու նպատակով և կոչ ՄԽ համանախագահներին կրկնապատկել ջանքները այդ ուղղությամբ: Այս փաստաթղթի տրամաբանական ավարտը իրագործվեց մեր ֆրանսիացի գործընկերների ձեռամբ, քանի որ բանաձևի մեջ կետ մտավ, որ ԵԱՀԿ-ն հանձնառու է իր տարածաշրջանում հակամարտությունների կարգավորումը իրականացնել խստորեն սահմանված բանակցային ձևաչափերով: Այս փաստաթղթի շրջանակներում սա նաև ադրբեջանական բոլոր նկրտումների վերջակետն էր:

Ընդհանուր առմամբ պատվիրակության անդամները այս նստաշրջանի ընթացքում շատ ակտիվ աշխատանք են կատարել, ունեցել ենք շուրջ 15 ելույթ, ներկայացրել բազմաթիվ առաջարկներ, շփումներ ունեցել տարբեր երկրների պատվիրակների և պատվիրակությունների հետ, մասնակցել քաղաքական և այլ հարցերի քննարկումների, աշխատանքներին և հանդիպումներին: Մեր պատվիրակությունը բավականին դժվար իրավիճակ էր ժառանգել ԵԱՀԿ-ում և մենք նպատակային աշխատանք ենք կատարում իրավիճակը փոխելու ուղղությամբ: ԵԱՀԿ հաջորդ՝ աշնանային նստաշրջանը տեղի է ունենալու սեպտեմբերին, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում:

Դիտվել է՝ 1324

Մեկնաբանություններ