Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հուլիսի 16-ին

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հուլիսի 16-ին
13.07.2018 | 10:36

Հուլիսի 16-ին, ժամը 11-ին տեղի կունենա Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը` Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի առաջարկն էր։


«Կողմ՝ 34, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 1, առաջարկն ընդունված է»,- հայտարարեց Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստը վարող Կամո Արեյանը: «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկում էր ընտրությունն անցկացնել օգոստոսի 8-ին, սակայն այս առաջարկը մերժվեց՝ 34 դեմ, 15 կողմ և 1 ձեռնպահ ձայներով: Դավիթ Խաժակյանը նշեց, որ եթե քաղաքապետի թեկնածու չառաջադրվի, ավագանու նոր ընտրությունները պետք է անցկացվեն օգոստոսին, որ անբարենպաստ է քարոզարշավի համար և ընտրական գործընթացը կազմակերպելու տեսանկյունից շատ բարդ է: Խաժակյանը զգուշացրեց՝ փորձ է արվում վտանգի տակ դնել ընտրական գործընթաց։ «Սա սաբոտաժ է պետության դեմ, և ունենք լծակներ շրջանցելու համար»,- շեշտեց ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը։
Երևանի մասին օրենքը նախատեսում է, որ քաղաքապետի հրաժարականից հետո երրորդ աշխատանքային օրը գումարվում է ավագանու նիստ, որի ընթացքում նշանակվում է արտահերթ ընտրության օր՝ առավելագույնը մեկամսյա ժամկետում։

Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրում են ավագանու խմբակցությունները, ընտրությունը կատարում է ավագանին իր շարքերից։ ՀՀ կառավարությունն իրավունք ունի կրճատել գործող ավագանու լիազորությունները կամ ցրել ավագանին, եթե քաղաքապետի հրաժարականից հետո գումարված նիստում կամ դրան հաջորդող երկու շաբաթում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Դիտվել է՝ 1296

Մեկնաբանություններ