Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դոնալդ Տուսկ․ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրահատուկ էր և շատ եվրոպական

Դոնալդ Տուսկ․ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրահատուկ էր և շատ եվրոպական
13.07.2018 | 10:37

Հայաստանի նոր կառավարության նպատակն է ամրապնդել ժողովրդավարության հաղթանակը, ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, և այս ճանապարհին Հայաստանը կարևորում է ԵՄ աջակցությունն ու պատրաստ է սերտ համագործակցության` հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ:

Տուսկը կարևորել է ՀՀ-ԵՄ համագործակցության ծավալների ընդլայնումը և ողջունել Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած համազգային միավորումը: «Ես միշտ եղել եմ Հայաստանի բարեկամը: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ յուրահատուկ էր և, ասեմ Ձեզ, շատ եվրոպական: Ձեր օրինակը շատ խոստումնալից էր, և կարող եք ակնկալել Եվրոպական միության աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին»,- ասել է Եվրախորհրդի նախագահը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված տարբեր հարցերի շուրջ:


Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացին, և ընդգծել, որ հակամարտությունը ռազմական տարբերակով լուծելու յուրաքանչյուր փորձ կլինի ոտնձգություն տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ: «Հայաստանը, ինչպես ցանկացած այլ ժողովրդավարական երկիր, ձգտում է խաղաղության և անում է ամեն ինչ տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»,- ասել է վարչապետը:

Դիտվել է՝ 1373

Մեկնաբանություններ