Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Համանախագահները կարևորում են հակամարտության գոտում սադրիչ հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը

Համանախագահները կարևորում են հակամարտության գոտում սադրիչ հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը
13.07.2018 | 10:40

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշել են հակամարտության գոտում լարվածության թուլացման և սադրիչ հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը: Չորեքշաբթի օրը Բրյուսելում առաջին անգամ հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Այդ հանդիպմանը մասնակցել են նաև ՄԽ համանախագահները: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպեցին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը»,- իրենց հայտարարության մեջ նշում են միջնորդներն ու արձանագրում՝ «Սա Ադրբեջանում և Հայաստանում կայացած ընտրություններից հետո այս ձևաչափով առաջին բարձր մակարդակի հանդիպումն էր»:

Ըստ համանախագահների, նախարարները մտքեր են փոխանակել իրադրության շուրջ, քննարկել հետագա քայլերը: Միջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ աջակցել կողմերին հիմնախնդրի խաղաղ կարգավորման լուծման հարցում, որը հիմնված կլինի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման վրա: «Նախարարները համաձայնեցին համանախագահների հովանու ներքո մոտ ապագայում կրկին հանդիպել»,- նշված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 1483

Մեկնաբանություններ