Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մակրոնը, Պորոշենկոն և Ցիպրասը Փաշինյանին հրավիրել են իրենց երկրներ

Մակրոնը, Պորոշենկոն և Ցիպրասը Փաշինյանին հրավիրել են իրենց երկրներ
13.07.2018 | 10:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի քանի երկրների ղեկավարների հետ:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի, Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես-Պերես Կաստեխոնի, Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ:


Վարչապետը այս պետությունների ղեկավարների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վերահաստատել է իր մասնակցությունն աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին և նշել, որ Հայաստանում եղել է դեռևս 1988-ին՝ հոր հետ ու ունի հրաշալի հիշողություններ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վարչապետ Փաշինյանին հրավիրել են իրենց երկրներ: Նրանք կարևորել են Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը մի շարք ոլորտներում և վստահություն հայտնել, որ ՀՀ նոր կառավարության հետ կծավալվի արդյունավետ գործակցություն: Իտալիայի վարչապետն ընդգծել է Հայաստանի հետ պատմականորեն ամուր բարեկամական կապերը և կարևորել դրանց ամրապնդումն ու զարգացումը:


Վարչապետը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին առնչվող հարցեր։

Դիտվել է՝ 1359

Մեկնաբանություններ