ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են նորից հանդիպել

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են նորից հանդիպել
13.07.2018 | 10:42

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են ևս մեկ հանդիպում անցկացնել` ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:


«Նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ համանախագահների հովանու ներքո: Բրյուսելում նախարարները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող ներկա իրավիճակի մասին և քննարկել հիմնական բանակցություններում հաջորդ քայլերը: Կողմերը քննարկել են նաև մի շարք հարցեր, այդ թվում՝ վստահության ամրապնդման հնարավոր միջոցները»,- ասվում է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1395

Մեկնաբանություններ