Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արևմուտքից Փաշինյանը դառնացած ու հիասթափված է վերադարձել

Արևմուտքից Փաշինյանը դառնացած ու հիասթափված է վերադարձել
13.07.2018 | 22:04

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո քաղաքական հարթակում ակտիվ քննարկում են դրա արդյունքները: Վերլուծաբանների մի մասը մտահոգիչ է համարում գագաթնաժողովի վերջում ստորագրված հռչակագրում մեզ վերաբերող դրույթները, մյուսներն ընդգծում են, որ Արևմուտքից սպասված ակնկալիքները չարդարացան: Սակայն իրավիճակն առավել համապարփակ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա Հայաստան վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Հեղափոխությունից հետո մենք Եվրամիությունից լսել ենք բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց ըստ էության՝ քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա: Այսինքն՝ Եվրամիության քաղաքականությունը նույնն է` ինչ չորս ամիս առաջ, երեք ամիս առաջ էր: Եվ ես հարցն այսպես եմ ձևակերպում. մենք սա արձանագրում ենք և կարծում ենք, որ կա՛մ պետք է այդ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնել, կա՛մ քաղաքականությունը էականորեն փոխել»: Ըստ էության, Փաշինյանը դժգոհ է Արևմուտքի գործընկերներից, նրա սպասելիքները չեն արդարացել: Այստեղ ուշի ուշով հետևել են մեր երկրում կատարված իրադարձություններին, սակայն չեն շտապում դրան ավելի մեծ կարևորություն տալ, որքան Հայաստանն էր ակնկալում:


Սա բնական է, քանի որ դրսում ոչ թե ոգևորությամբ են հարցերը լուծում ու խնդիրներ առաջադրում, այլ կոնկրետ արդյունքով: Նրանք դեռ ցանկանում են տեսնել, թե Հայաստանում փոխված իշխանությունը ինչով է տարբերվում նախորդից: Եվ ի վերջո, ինչ «արտադրանք» կտա այս նոր իշխանությունը, որը մեծ պահանջարկ կվայելի և Արևմուտքում, և ՌԴ-ում: Վերջինիս պարագայում էլ քիչ չեն անորոշությունները Հայաստանի հետ կապված: Այլ խոսքով, բոլորը Հայաստանից ակնկալում են հուսալի ու վստահելի գործընկեր, իսկ այդ ճանապարհին, թե որքան ներկաները կգերազանցեն կամ կզիջեն նախորդներին, դեռ նրանց համար հստակ չէ: Այլապես Արևմուտքից նման դառնացած չէր վերադառնա Նիկոլ Փաշինյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ