Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա

Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա
13.07.2018 | 22:08

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա: Հուլիսի 14-ին Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա-համերգին:

Հուլիսի 15-ին հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետևի ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը և եզրափակիչ խաղին:

Դիտվել է՝ 1846

Մեկնաբանություններ