Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփը լոնդոնյան այցը սկսել է Մեյի հասցեին քննադատությամբ

Թրամփը լոնդոնյան այցը սկսել է Մեյի հասցեին քննադատությամբ
13.07.2018 | 22:09

Հինգշաբթի օրը պաշտոնական այցով Մեծ Բրիտանիա ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ում պատվին հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպվել, հարցազրույց է տվել բրիտանական The Sun պարբերականին և քննադատել վարչապետ Թերեզա Մեյի` «Բրեքզիթ»-ի հետ կապված մի քանի կարևոր որոշումներ: Թրամփն ասել է, որ վարչապետ Մեյը չի հետևել իր խորհուրդներին՝ Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս բերելու բանակցությունների շուրջ մոտեցումների հետ:

«Նա ընտրել է այլ ճանապարհ: Չեմ կարող ասել, որ շատ հաջող է: Սակայն Մեյը որևէ այլընտրանք, ամենայն հավանականությամբ, իր համար չի տեսել»,- ասել է ԱՄՆ նախագահը: Թրամփի կարծիքով՝ Մեյի ընտրած «Բրեքզիթ»-ի «փափուկ» տարբերակը ենթադրում է պահպանել Եվրամիության հետ լայն տնտեսական շփումներ, որ բացասաբար կանդրադառնա ամերիկա-բրիտանական առևտրի զարգացման վրա: Թրամփը նկատի ունի ներկայիս առևտրային վեճերը ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև, որոնք կարող են անդրադառնալ նաև Մեծ Բրիտանիայի վրա, եթե պահպանի իր ակտիվ ներկայությունը Եվրամիությունում:
ԱՄՆ նախագահը բացասական գնահատականներ է հնչեցրել նաև Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի հասցեին՝ ասելով, թե նա «չի կարողացել պայքարել ահաբեկչության սպառնալիքի դեմ»: Մեկնաբանելով Լոնդոնում իր այցի դեմ բողոքի ակցիաները՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Լոնդոնը ինձ դուր էր գալիս, բայց արդեն պատճառ չեմ տեսնում այցելելու»:


Անդրադառնալով Բորիս Ջոնսոնին, որ վարչապետի հետ տարաձայնությունների հետևանքով հրաժարական տվեց ԱԳ պաշտոնից, Թրամփը համոզմունք է հայտնել, թե «այդ քաղաքական գործիչը օժտված է երկրի հիանալի ղեկավարի բոլոր տվյալներով»:

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ