Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը չի ուզում քաղաքապետի թեկնածու առաջադրել

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը չի ուզում քաղաքապետի թեկնածու առաջադրել
13.07.2018 | 22:12

Իմ տեղեկություններով՝ ՀՀԿ խմբակցությունը չի ուզում քաղաքապետի թեկնածու առաջադրել` ասաց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանը: Նրա տեղեկություններով՝ ՀՀԿ-ն ոչ միայն քաղաքապետի, այլ նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի:


Հուլիսի 12-ի նիստում Երևանի ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել «Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը 2018 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 11.00-ին սահմանելու մասին» որոշման նախագծին: Երևանի ավագանու խմբակցություններից միայն «Երկիր Ծիրանի» խմբակցությունն է հայտարարել քաղաքապետի պաշտոնում Զարուհի Փոստանջյանի թեկնածությունն առաջադրելու մասին: «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ քաղաքապետի թեկնածուի հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել. «Վաղը կքննարկենք՝ մասնակցելու ենք ընտրություններին, թե ոչ: Եթե մասնակցելու ենք, կհրապարակենք նաև քաղաքապետի թեկնածուի անունը»,- հայտնել էր Դ. Խաժակյանը:

Դիտվել է՝ 1987

Մեկնաբանություններ