USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Մահացել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին

Մահացել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին
14.07.2018 | 12:40

Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի Սամվելյանը:

Այս մասին տեղեկանում ենք ազգագրագետի ֆեյսբուքյան էջից:

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 13֊ի երեկոյան կյանքից հեռացավ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի֊Սամվելյանը»,-ասված է գրառման մեջ:


Լուսիկ Ագուլեցին ծնվել է Նախիջևանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում 1946 թվականին։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է[1]։

Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ