Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Աշոտյանն առաջարկում է չտարածել ադրբեջանական մամուլի հրապարակումները

Աշոտյանն առաջարկում է չտարածել ադրբեջանական մամուլի հրապարակումները
14.07.2018 | 12:41

Իր ՖԲ էջում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Բրյուսելում օրերս ստորագրված փաստաթղթին:

Նա գրում է. «ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եղած ձևակերպումներին այս պահին կգերադասեմ չանդրադառնալ, քանզի՝
1. ԵՄ֊ի կողմից տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին որևէ հիշատակում չկա։
2. Թեման արծարծում են բացառապես ադրբեջանական զլմները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ֊ի մամլո հաղորդագրություն վրա։ Այն հիշատակում է փաստաթղթի առաջին հոդվածը՝ շեշտելով բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, սակայն կարծում եմ, որ փաստաթղթում առկա են առավել հավասարակշռված ձևակերպումներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որոնք հատուկ են ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը։
3. Փաստաթղթի ամբողջական տեքստը հասանելի չէ այս պահին ԵՄ ինստիտուտների կայքէջերում։ Ամփոփելով վերոհիշհալը՝ կառաջարկեի չտարածել ադրբեջանական մամուլի հրապարակումները, չշտապել գնահատականներ տալ և հարցին անդրադառնալ ամբողջական տեքստին ծանոթանալուց հետո»։

Դիտվել է՝ 1033

Մեկնաբանություններ