«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՔԿԾ պետն այցելել է «Հրազդան» ՔԿՀ և հանձնարարել խստագույնս բացառել կոռուպցիոն որևէ երևույթի դրսևորում

ՔԿԾ պետն այցելել է «Հրազդան» ՔԿՀ և հանձնարարել խստագույնս բացառել կոռուպցիոն որևէ երևույթի դրսևորում
14.07.2018 | 12:46

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հերթական աշխատանքային այցով եղել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժինը, անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ծառայության պետը խոսել է հիմնարկում առկա խնդիրների մասին, դիմել անձնակազմին՝ կոչ անելով լինել առավել զգոն, կանխել արգելված իրերի ներթափանցման փորձերը, խստագույնս բացառել կոռուպցիոն որևէ երևույթի դրսևորում, բարեխղճորեն կատարել ծառայողական պարտականություններն իրենց լիազորությունների շրջանակներում և ծառայել հավուր պատշաճի ի պաշտոնե վերապահված իրավասությունների սահմաններում:

Արտյոմ Մխոյանը ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկում, զրուցել կալանավորված անձանց և դատապարտյալների հետ նրանց հուզող խնդիրների մասին:
Եղել է զբոսահրապարակում, ճաշարանում, որտեղ ծանոթացել է սննդի որակին, ճաշերի պատրաստման գործընթացին:

Աշխատանքային այցի ավարտին ծառայության պետը տվել է համապատասխան հանձնարարականներ վերհանված խնդիրները հնարավորինս արագ կարգավորելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 1435

Մեկնաբանություններ