Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հնդկական դատարանն առաջարկել է քանդել Թաջ Մահալը

Հնդկական դատարանն առաջարկել է քանդել Թաջ Մահալը
15.07.2018 | 08:11

Հնդկաստանի Գերագույն դատարանի դատավորները որոշել են կառավարությանը ստիպել քանդել Թաջ Մահալը, եթե չվերականգնվի, հայտնում է Hindustan Times թերթը։ Դատավորները համարում են, որ հուշարձանին անդառնալի վնաս է հասցվել։

Սպիտակ մարմարը, որից կառուցված է Թաջ Մահալը, 350 տարում ծածկվել է բորբոսով ու բազմաթիվ ճաքերով, իսկ կառավարությունը ոչինչ չի անում եզակի դամբարանը պահպանելու համար։ Հնդկաստանի կառավարությանն ուղղված նամակում դատավորները առաջարկում են խնդրի լուծման երեք տարբերակ՝ Թաջ Մահալը փակել, քանդել կամ վերականգնել։

Դիտվել է՝ 1479

Մեկնաբանություններ