Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
15.07.2018 | 08:13

Հուլիսի 14-ին, 15-ին և 19-ին առանձին շրջաններում, 16-18-ին շրջանների զգալի մասում, գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-17-ին աստիճանաբար կնվազի 5-7, իսկ 18-19-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում հուլիսի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին և 19-ին՝ գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 16-18-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Դիտվել է՝ 965

Մեկնաբանություններ