Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իլհամ Ալիևը մեծ հույսեր է կապում Ֆրանսիայի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

Իլհամ Ալիևը մեծ հույսեր է կապում Ֆրանսիայի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
15.07.2018 | 08:13

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին շնորհավորական ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է. «Մենք մեծ հույսեր ենք կապում Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի և անձամբ Ձեզ հետ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Մենք անհամբերությամբ ենք սպասում հակամարտության խաղաղ, արդարացի կարգավորմանը` համապատասխան միջազգային իրավունքի նորմերին, մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ