Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ելք» խմբակցությունը Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի

«Ելք» խմբակցությունը Երևանի քաղաքապետի թեկնածու չի առաջադրի
15.07.2018 | 08:15

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը հուլիս 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։


«Նկատի ունենալով, որ 2017 թվականի մայիսին տեղի ունեցած ավագանու ընտրությունները անցել են բազմաթիվ խախտումներով, բռնության բազմաթիվ դեպքերով,նաև նկատի ունենալով, որ այս ավագանին որպես քաղաքային իշխանություն այլևս չի արտացոլում իրական ուժերի վերաբաշխվածությունը, «Ելք» դաշինքը քայլ է կատարում ուղղված ավագանու արտահերթ ընտրություններին», ֊ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։


Հարցին, թե արդյո՞ք հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին «Ելք»-ը կսատարի քաղաքապետի առայժմ միակ թեկնածու, «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, Խաժակյանը արձագանքեց՝ «Ելքը» չի պատրաստվում մասնակցել հուլիսի 16-ի ավագանու արտահերթ նիստին և այդ օրը քաղաքապետ չպետք է ընտրվի․«Մեր առաջադրում չկատարելը ոչ թե պայմանավորված է սեփական թեկնածու չունենալով, այլ արտահերթ ընտրությունների գնալու քաղաքական որոշմամբ, որի տրամաբանության մեջ որևէ քվեարկություն չի մտնում, հակառակը, դրանից բխում է, որ ամսի 16-ին քաղաքապետ չպետք է ընտրվի»։


Արտահերթ ընտրությունների ջատագով «Ելք»-ը անհրաժեշտություն է համարում ներկայիս ավագանու արձակումը։ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց՝ եթե հուլիսի 16-ին ՀՀԿ-ն «դավադրաբար» առաջադրում չկատարի, ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերի առաջին կեսին։


«Հույս ունեմ, որ ՀՀԿ-ն չի փորձի քաղաքում պահել իր իշխանությունը և չեն շարունակի իրենց սաբոտաժը», հավելեց «Ելք»-ի ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 1363

Մեկնաբանություններ