Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Միքայել եպիսկոպոս Աջապահյան. Ստիպված եմ հայտնել Կորյուն Առաքելյանի, Կարեն Պետրոսյանի և այլոց բարոյական մահվան բոթը՝ իրենց հանձնելով Ամենակալի դատաստանին.

Միքայել եպիսկոպոս Աջապահյան. Ստիպված եմ հայտնել Կորյուն Առաքելյանի, Կարեն Պետրոսյանի և այլոց բարոյական մահվան բոթը՝ իրենց հանձնելով Ամենակալի դատաստանին.
15.07.2018 | 17:50

Շուրջ երկու տասնամյակ Շիրակի թեմի առաջնորդի հայրական խնամքը պետք եղածից ավել վայելած մի քանի անձինք` Արմեն (Կորյուն) Առաքելյան, Կարեն Պետրոսյան, Ղարիբ Հարությունյան, Հայկարամ Դրմեյան, քառասուն օր առաջ կամավորապես դուրս եկան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գավթից և այդպես էլ չվերադարձան` հակառակ մեր անթիվ հորդորներին և խրատներին, Facebook-ում գրել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

«Ավելին, փորձ արվեց, և դեռ շարունակվում է արվել, տարիների մտերմությունը անհարկի շահարկելով, լուսանկարների և առանձնակի զրույցների որոշ մանրամասների հրապարակումով, ինձ կապել այս եկեղեցաքանդ և մոլեռանդ շարժման հետ: Քառասուն օր համբերելուց և իրենց համար ամեն օր աղոթելուց հետո, այսօր ստիպված եմ հայտնել սույն անձանց բարոյական մահվան բոթը` խզելով նրանց հետ ամեն հարաբերություն, իրենց հանձնելով Ամենակալի դատաստանին, ինձ համար էլ սահմանելով ցմահ կամավոր ապաշխարության շրջան` արցունքով և աղոթքով քավելու իմ մեղքը` հոգևոր դաստիարակության մեջ այսպիսի աններելի ձախողման համար:

Հ. Գ. Այս քառասուն օրերի ընթացքում Վեհափառ Հայրապետը, եթե մեղանչումներ էլ ուներ, խաչի ճանապարհով անցնելով և դառնության բաժակը ցմրուր ըմպելով, բացարձակապես արդարացավ, իսկ իրենց արդար համարող ինքնասիրահարվածները մնացին սեփական լուտանքների և հայհոյանքների ծանր մեղքի բեռան տակ` բաժնեկից դառնալով Տիրոջը խաչի դատապարտողներին: Առայժմ այսքան», - գրել է Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Դիտվել է՝ 3053

Մեկնաբանություններ