Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դոնալդ Թրամփը մեծ ակնկալիքներ չունի Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից

Դոնալդ Թրամփը մեծ ակնկալիքներ չունի Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից
15.07.2018 | 23:21

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, թե հուլիսի 16-ին Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի:


«Ես գնում եմ փոքր ակնկալիքներով, մեծ սպասելիքներ չունեմ»,- ասել նա:
Ամեն դեպքում Թրամփը նշել է, որ հանդիպելը ճիշտ է: «Դա վատ չէ, և հնարավոր է լավ ստացվի»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ CBS News-ով հուլիսի 15-ին տված հարցազրույցում: Հարցազրույցն անցկացվել է Շոտլանդիայում գտնվող Դոնալդ Թրամփի մասնավոր հանգստավայրում:

Դիտվել է՝ 986

Մեկնաբանություններ