«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Եվրոպացին հակադարձում է Թրամփին

Եվրոպացին հակադարձում է Թրամփին
16.07.2018 | 14:38

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը Թվիթերի իր էջում գրել է. «Լավագույն բարեկամներիդ կոչելով հակառակորդ՝ միայն երջանկացնում ես իրական թշնամիներիդ»: «Եվրոպացիներն ու ամերիկացիները կապված են պատմությամբ և ընդհանուր արժեքներով: Եվրոպացիները երբեք չեն հիասթափվի Ամերիկայից, որովհետև Ամերիկան երբեք չի հիասթափվի մեզնից: Ահա թե ինչի համար են բարեկամները»,- գրել է եվրոպացի պաշտոնյան:


ԱՄՆ նախագահը CBS News-ին տված հարցազրույցում ասել էր, թե ԱՄՆ-ը բազմաթիվ հակառակորդներ ունի, այդ թվում՝ իր մերձավորագույն դաշնակիցների շրջանում: «Կարծում եմ, Եվրոպական միությունը հակառակորդ է՝ ինչ նրանք անում են մեր նկատմամբ առևտրում: Ձեր մտքով էլ չէր անցնի Եվրոպական միությունը, բայց նրանք հակառակորդ են»,- հայտարարել էր Թրամփը:

Դիտվել է՝ 1209

Մեկնաբանություններ