«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Երևան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան

Երևան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան
16.07.2018 | 14:43

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին պետական այցով Երևան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, ԱԳՆ-ում հրավիրված ճեպազրույցին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ «Սա այսպիսի մակարդակի առաջին այցելությունն է Հայաստան»,- տեղեկացրեց Բալայանը։ Մատարելլան հանդիպումներ կունենա ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ։

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ