Եվրամիությունը ողջունում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ու պատրաստ նպաստելու բարեփոխումներին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցին՝ դեսպանը նշեց` բոլոր հանդիպումներն անցել են շատ դրական միջավայրում:
«Նիկոլ Փաշինյանը հնարավորություն է ունեցել եվրոպական ղեկավարին փոխանցել իր ուղերձները»,- ասաց Սվիտալսկին` ավելացնելով. «Որպես դեսպան իմ առաքելությունն է հասկանալ` ինչպե՞ս մենք հստակ գործողություններով կարող ենք օգտակար լինել ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների ընթացքին»։