Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման պայմանավորվածություն չի եղել

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման պայմանավորվածություն չի եղել
16.07.2018 | 14:53

Բրյուսելում ԱԳ նախարարների հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպման մասին պայմանավորվածություն չի եղել` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Շեշտեմ, որ արտգործնախարարների հանդիպումը ճանաչողական էր»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարող ասել, որ հանդիպման մասին ինչ-որ կոնկրետ պայմանավորվածություն է եղել։


Ըստ Տիգրան Բալայանի՝ արտգործնախարարների հանդիպմանը պայմանավորվածություն է եղել, որ կոնտակտը շարունակական լինի:
«Կար ոչ պաշտոնական մակարդակով հնչեցված տեսակետ, թե գուցե նախընտրական շրջանում ինչ-որ դադարներ լինեն, մենք կարծում ենք՝ նախընտրական շրջանը խոչընդոտ չի կարող հանդիսանալ բանակցային գործընթացին»,- ասաց նա: Տիգրան Բալայանի խոսքով՝ լավ ձևակերպում այս համատեքստում տվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, որ կարևորագույնը Արցախի անվտանգության և ինքնորոշման հարցն է:

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ