USD487.96
EUR549.93
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Պետք է վերահաստատել, որ ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում. Ա. Աշոտյան

Պետք է վերահաստատել, որ ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում. Ա. Աշոտյան
16.07.2018 | 14:56

Հայաստանը պետք է մշտապես շարունակի բարձրաձայնել, որ առանց Արցախի Հանրապետության ժողովրդի համաձայնության չի կարող լինել որևէ վերջնական լուծում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նա ներկայացրել է մի քանի կետեր, որոնք Հայաստանը պիտի կատարի այս պահին՝ կապված Արցախի հարցի հետ:


Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«1. Հայաստանում իշխանափոխության ընթացքում Ադրբեջանի հույսերը ներքին խժդժությունների շնորհիվ բլիցկրիգ իրականացնելու հօդս ցնդեցին, քանի որ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը պահպանեցին ներքին կայությունությունը, նվազագույնի հասցնելով Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող վտանգները:

2. Մայիսի 9-ին Ստեփանակերտ այցելության ժամանակ նորընտիր վարչապետը ազդարարեց բանակցային գործընթացքում Հայաստանի դիրքերի կոշտացման և Արցախի Հանրապետութանը լիարժեք բանակցային կողմ դարձնելու հրամայականի մասին:



3. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնչեցված հայտարարությունների ենթատեքստում դրված ուղերձը պարզ էր՝ բանակցությունները պետք է շարունակել գործող ձևաչափով:

4. Մոգերինի-Փաշինյան հանդիպումից հետո ԵՄ-ի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ կոչ էր արվում հակամարտության կողմերին վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների: Շատ թափանցիկ ակնարկ էր:

5. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը մի կողմից կոչ էր անում «բովանդակային բանակցությունների», մյուս կողմից վերահաստատում էր կարգավորման համար առաջարկվող 3 հիմնարար սկզբունքները:

6. ՆԱՏՕ-ի գագաթաժողովի իր ելույթում Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ իր պաշտոնավարաման ընթացքում հրապարակավ անդրադարձավ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի հանդիպումների արդյունքներին, շեշտադրելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը, փաստացի հակադարձելով այսպես կոչված «բովանդակային բանակցությունենրի» թեզին:

Եվ այսպես, երկամսա դիվանագիտական մանյովրներից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կարծես թե վերադառնում է մինչև իշանափոխություն եղած ելման կետին և հարց է ծագում, թե հայկական կողմը ինչ պետք է անի ստեղծված իրավիճակում:

Կարծում եմ, գործողությունների պլանը կարող է լինել հետևյալը՝

a. Հայաստանը պետք է մշտապես շարունակի բարձրաձայնել, որ առանց Արցախի Հանրապետության ժողովրդի համաձայնության չի կարող լինել որևէ վերջնական լուծում:

b. Բանակցությունների ընթացքում գերակա է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը:

c. Պետք է վերադառնալ դիվանագիտական ճնշումներին Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Առանց վստահության վերակագնման և միջադեպերի կանխման և հետաքննության գործուն քայլերի և մեխանզիմների ոչ մի քաղաքական կարգավորման մասին խոսք լինել չի կարող:

d. Պետք է թարմացնել դեռևս ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի կողմից տրված հանձնարարականը Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխգործակցության համաձայնագրի մասով:

e. Պետք է ևս մեկ անգամ հրապարակավ հայտարարել, որ Ադրբեջանի կողմից Արցախի կամ Հայաստանի դեմ հերթական լայնածավալ ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao