Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ելքում» նախկին վիճակն այլևս չի լինելու

«Ելքում» նախկին վիճակն այլևս չի լինելու
17.07.2018 | 20:56

«Ելք» խմբակցությունում վաղուց միմյանց չեն հասկանում. իշխանափոխությունից հետո այս քաղաքական միավորը չի կարող որևէ հարցում փոխհամաձայնության գալ: Պատճառը խոր արմատներ ունի: Նախ` «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները չսատարեցին միայնակ քայլող Նիկոլ Փաշինյանին, իսկ նրա հաղթանակից հետո սպասում են, որ «Ելքում» հարցերը կլուծվեն վերստին նույն սկզբունքով, ինչին արդեն փաշինյանական թևը համաձայն չէ: Հիմա ոչ խմբակցության ղեկավար են կարողանում ընտրել, ոչ գիտեն, թե Երևանի ավագանիում և խորհրդարանական ընտրություններին միայնակ, թե դաշինքով են գնալու: Այս բոլոր հարթակներում Նիկոլ Փաշինյանը՝ ի դեմս ՔՊ-ի, գերադասում է տեսնել սեփական կուսակիցներին: Իսկ սա ենթադրում է լուսանցքում թողնել ԼՀԿ-ն և «Հանրապետությունը»:


Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, որ եթե ոչինչ չեն արել այդ ուժերն իշխանափոխության համար, ինչու պետք է դափնիները հավասար կիսեն: Սակայն քաղաքագիտական տեսանկյունից սխալ է վանել այն ուժերին, որոնք այս կամ այն հարցով ապագայում կարող են իրեն սատարել: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը բոլոր ուժերին, այդ թվում` իր գործընկերներին, դեռ իր ընտրության օրը զգուշացրեց, որ իր հաղթանակի համար ոչ մեկին պարտական չէ, քանի որ իրեն ժողովուրդն է ընտրել: Իսկապես, ժողովրդի քվեն ամենաէականն է, սակայն որքան կտևի այդ վստահությունը, որքան է հնարավոր միայնակ պահել իշխանության գահը: Անգամ ՀՀԿ-ն, որ ինչպես ուզում ու ինչքան ուզում «խփում» էր ընտրություններին, քաղաքական մեծամասնություն էր ու կարող էր միայնակ շատ հարցեր կարգավորել, չէր խուսափում «կցորդ» ուժերից, կոալիցիոն գործընկերներից: Իհարկե, դեռ հարց է, թե այդ ուժերն էի՞ն օգնում ՀՀԿ-ին, թե՞ ՀՀԿ-ն էր նրանց «կենդանի» պահում, բայց փաստ է, որ քաղաքականության մեջ ճիշտ է պատասխանատվության կիսումը, այլապես շատ բարդ իրավիճակում կարող ես հայտնվել:


Հիմա «Ելքի» պարագայում, հատկապես մարուքյանական թևը չի ցանկանում «կուլ» գնալ ու պայքարում է, որ իր հետ հաշվի նստեն, սակայն Փաշինյանը քայլ անգամ չի նահանջում, ցանկանում է, որ և՛ իր կուսակցությունից ղեկավարեն խմբակցությունը, և դառնան քաղաքապետ: Իսկ խորհրդարանական ընտրություններին մեկ միավորով, թե առանձին մասնակցելու խմորը դեռ շատ ջուր «կքաշի»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ