Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտինի հետ հանդիպումից հետո Թրամփին քննադատում են ԱՄՆ-ում

Պուտինի հետ հանդիպումից հետո Թրամփին քննադատում են ԱՄՆ-ում
17.07.2018 | 21:03

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին քննադատում են թե ընդդիմախոսները, թե ընկերները` անգամ դավաճանության մեջ մեղադրելով։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Փոլ Ռայանը հայտարարել է, որ Թրամփը սխալվել է՝ ևս մեկ անգամ կասկածի տակ դնելով ԱՄՆ արդարադատության նախարարության և հետախուզական գործակալությունների եզրակացությունը, որ՝ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ նախագահի 2016-ի ընտրություններին:

«Նախագահը պետք է հասկանա, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, չկա ոչ մի բարոյական հավասարություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, որը շարունակում է մեր ամենակարևոր արժեքների և իդեալների թշնամին մնալ»,- ասել է Ռայանը:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ