Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռոնալդուն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Յուվենտուս»

Ռոնալդուն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Յուվենտուս»
17.07.2018 | 21:06

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Յուվենտուս»: ««Յուվենտուսն» աշխարհի լավագույն թիմերից է: Դա լավ մտածված որոշում էր: Ընկերներս, թիմակիցներս ասում էին, որ այս ակումբը կհամապատասխանի ինձ: Այնպես որ, հեշտ որոշում էր և իմ կարիերայում շատ կարևոր քայլ»,- ասել է Ռոնալդուն մամուլի ասուլիսում: 33-ամյա Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել թուրինյան ակումբին՝ բարձր մակարդակով կարիերան շարունակելու հնարավորության համար։

Դիտվել է՝ 1487

Մեկնաբանություններ