USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Հնագետները շարունակում են բացահայտել Վանի թագավորության հետքերը

Հնագետները շարունակում են բացահայտել Վանի թագավորության հետքերը
17.07.2018 | 21:08

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգում թուրք հնագետները շարունակում են գնալ պատմական Վանի թագավորության հետքերով՝ գտնելով ուրարտական թագավորության նորանոր պատմամշակութային նմուշներ։
Թուրքական wanhaber.com կայքը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ՝ ցուցադրելով հնագիտական վերջին բացահայտումները մեկ ֆոտոշարքով։

Վան քաղաքը հիմնադրել է ուրարտական Սարդուրի Առաջին արքան (Մ․թ․ա 835-825) և անվանելով Տուշպա՝ դարձրել պետության մայրաքաղաքը։ Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր շրջանների հետ և ուներ ռազմատնտեսական առանձնահատուկ նշանակություն, իսկ քարաժայռի վրա կառուցված միջնաբերդն իր ռազմավարական նշանակությունը պահպանել է մինչև 1915։


Քաղաքի արևմտյան մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է եղել պարիսպներով (մինչև 20-րդ դարի սկզբները), իսկ հյուսիսից՝ բլուրներով։ ՈՒնեցել է քաղաքային 4 դուռ, արևելյանը կոչվում էր Թավրիզի դուռ, հարավայինները՝ Նոր կամ Սարայի և Միջին դուռ, հյուսիսարևմտյան կողմում գտնվում էր Նավահանգստի դուռը։ Հյուսիս-արևելյան կողմում 1 կմ երկարությամբ ձգվում է 100-120 մ բարձրությամբ ուղղածիգ մի քարաժայռ, որի վրա գտնվում են հին բերդի (Շամիրամի բերդ) պարիսպների և այլ շինությունների մնացորդներ ու բազմաթիվ սեպագիր արձանագրություններ։ Ըստ ավանդության՝ քաղաքի արևելյան մասում գտնվող Այգեստան թաղամասում Ասորեստանի թագուհի Շամիրամը կառուցել է նաև իր ամառանոցը։ Քաղաքի տարածքով հոսում և լիճն են թափվում Կուռուբաշի և Հանկույսների գետակները, իսկ Մենուայի ջրանցքի ջրերով ոռոգվում էին քաղաքի հարավային մասի արտերն ու այգիները։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ