Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Զանգակ» գրատունը՝ Աբովյան 7-ում

«Զանգակ» գրատունը՝ Աբովյան 7-ում
18.07.2018 | 16:18

Հուլիսի 19-ին, ժամը 17.00-ին (մինչև ուշ երեկո) տեղի կունենա «Զանգակ» գրատների ցանցի «Աբովյան» մասնաճյուղի բացումը: Երևանի ամենաաշխույժ հատվածներից մեկում՝ Աբովյան 7 հասցեում գտնվող այս նոր գրատունը բացվել է Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի շենքում: Իր ժամանակակից ձևավորմամբ, ընդարձակ տարածքներով, գրական միջոցառումների և ընթերցանության համար նախատեսված հատուկ տարածքներով՝ այն միտում ունի նոր մակարդակի բարձրացնելու գրավաճառ մշակույթը Հայաստանում: Գրախանութի երկու հարկերում ներկայացված է հայաստանյան և արտասահմանյան հրատարակչություների շուրջ 20000 հրատարակություն:

Գրատան ստեղծման ընթացքում պահպանվել է շենքի պատմական ճարտարապետական դիմագիծը, բարեկարգվել ողջ դիմային հատվածը, կառուցվել թեքահարթակ:
Գրատան առաջին սրահը դիմավորում է այցելուներին հայերեն և օտարալեզու բեսթսելերներով, նոր հրատարակություններով և արվեստին ու մշակույթին վերաբերող բազմաբնույթ պատկերազարդ ալբոմներով և գրքերով:
«Զանգակ» հրատարակչությունը հայ ընթերցողին ճանաչելի է հատկապես իր մանկական հայ և թարգմանական գրքերով: Եվ պատահական չէ, որ գրատան երկրորդ սրահը հատկացվել է մանկապատանեկան գրականությանը:


Գրատան երկրորդ հարկի երկու ընդարձակ սրահներում առանձին բաժիններով ներկայացված են հայալեզու և օտարալեզու գեղարվեստական գրականությունը: Կա նաև մասնագիտական և գիտահանրամատչելի գրականության բաժին: Այստեղ է գտնվում նաև միջոցառումների սրահը: Մոսկվա կինոթատրոնին և Աբովյան փողոցին նայող պատուհանների դիմաց հարմարավետ պայմաններ են ստեղծվել գրքերը թերթելու, ընթերցելու և համակարգչով աշխատելու համար:


Իսկ առաջին հարկում գտնվող թեյարանում գրքասերները կարող են համատեղել թեյը, սուրճն ու ընթերցանությունը տարվա տաք եղանակներին:
Բացման արարողությանը կմասնակցեն պաշտոնատար անձինք, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, գիտության ու արվեստի գործիչներ, գրողներ, հրատարակիչներ և ընթերցողներ:

Դիտվել է՝ 2268

Մեկնաբանություններ