Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վրաստանում ընդդիմությունը նախկին ԱԳ նախարարին առաջադրել է որպես նախագահի թեկնածու

Վրաստանում ընդդիմությունը նախկին ԱԳ նախարարին առաջադրել է որպես նախագահի թեկնածու
18.07.2018 | 23:46

Վրաստանի նախկին ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին 10 ընդդիմադիր կուսակցություններ առաջադրել են նախագահի թեկնածու: Վաշաձեն իր առաջադրման մասին հայտարարել է երեքշաբթի երեկոյան՝ Քութայիսում:


Վաշաձեի առաջադրմանն աջակցած կուսակցությունների թվում են նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը: Քութայիսում ելույթի ժամանակ Վաշաձեն քննադատել է իշխանություններին:


2008-ի փետրվարից Վաշաձեն եղել է Վրաստանի փոխարտգործնախարար, 2008-ի դեկտեմբերից մինչև 2012-ի հոկտեմբերը՝ ԱԳ նախարար: Վրաստանի նախագահի հերթական ընտրությունները 2018 -ի աշնանն են, կոնկրետ ամսաթիվը նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պետք է հայտարարի ոչ ուշ, քան դրանց անցկացումից 60 օր առաջ: Նախագահն ընտրվելու է 6 տարով՝ վերջին անգամ ուղիղ քվեարկության միջոցով: «Վրացական երազանքը» մտադիր է հայտարարել նախագահի իր թեկնածուին հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին: Չի բացառվում, որ վերստին առաջադրվելու է Մարգվելաշվիլին:

Դիտվել է՝ 1370

Մեկնաբանություններ